ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ազատ Արշակյանը չի հասկանում Շանթ Հարությունյանին

Ազատ Արշակյանը չի հասկանում Շանթ Հարությունյանին
10.11.2013 | 15:22

ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Ազատ Արշակյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե պատրաստվու՞մ է միանալ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանին և զորակցել նրան:

Ազատ Արշակյանի հետ երկխոսությունը ներկայացնում ենք գրեթե առանց խմբագրման:

-Պարոն Արշակյան, Դուք կաջակցե՞ք Շանթ Հարությունյանին:

-Ինչո՞վ:

-Ասենք՝ Ձեր մասնակցությամբ:

-Թագուհի ջան, ես չգիտեմ, թե ինքն ինչ նպատակով է հեղափոխություն անում:

-Շանթը պահանջում է իշխանության հրաժարականը:

-Եվ ու՞մ է տեսնում նրա փոխարեն:

-Ում կընտրի ժողովուրդը:

-Բայց մենք գիտենք, թե ժողովուրդը ոնց է ընտրում: Մի քանի ընտրություն եղել է անցած քսան տարվա ընթացքում: Ես չգիտեմ, թե Շանթ Հարությունյանն ում է պաշտպանում: Ես ուզում եմ իմանալ, թե իր հավակնորդը, իր պաշտպանած թեկնածուն ով է: Դուք գիտե՞ք, թե ում է ինքը պաշտպանում:

-Իսկ Շանթ Հարությունյանին Դուք չե՞ք ընտրի:

-Նախագա՞հ: Շանթը ինքն իրեն չի էլ առաջադրել: Հո ստիպողակա՞ն չէ:

-Բայց ինքը քաղաքական քայլ է արել, որը կարող է հետագայում հանգեցնել նաև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուն:

-Դուք չգիտեք, ես էլ չգիտեմ, թե ինչ հետևանքներ կունենա: Ես պարզապես չգիտեմ, թե Շանթն ինչ է ուզում և ինչ հետևանքներ կունենա իր քայլը: Ուզում է արդարությու՞ն: Ես իր հայտարարությունը կարդացել եմ, տեսնում եմ, որ բողոքի ակցիա է: Իրոք չգիտեմ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ